«Չելսին» Ազարին նոր պայմանագիր կառաջարկի
«Չելսիի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել կիսապաշտպան Էդեն Ազարի հետ պայմանագիրը:
«Daily Mail»-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբն Ազարին առաջարկելու է շաբաթական 300 հազար ֆունտ սթերլինգ (շուրջ 335 հազար եվրո) աշխատավարձով պայմանագիր: «Չելսին» դեռևս նախորդ մրցաշրջանի ավարտից հետո էր ցանկանում երկարաձգել Ազարի հետ պայմանագիրը, սակայն վերջինս ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր, որ ցանկանում է կենտրոնանալ Բելգիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալու վրա: Առաջիկա օրերին կողմերը, ամենայն հավանականությամբ, կսկսեն բանակցությունները:
Նշենք, որ 27-ամյա բելգիացու գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2020 թվականին: Ազարի պայմանագրի երկարաձգումից հետո «Չելսին» մտադիր է նոր համաձայնագրեր առաջարկել նաև կիսապաշտպան Նգոլո Կանտեին և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին:
