Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Ամեն հաչացող շան դիմաց ոսկոր չենք գցելու»․ Աբդուլլահ Գյուլի թիկնազորի պետը պատասխանել է Էրդողանի կուսակցությանը

0

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի թիկնազորի պետ Օսման Չանգալը պատասխանել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահի կողմից Գյուլի հասցեին հնչած վիրավորական որակումներին, գրում է gazeteduvar.com.tr կայքը։

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության փոխնախագահը Գյուլին «դավաճան» էր անվանել՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դուրս գալու համար։

«Անդեմ ու պատվազուրկ ամեն հաչացող շան դիմաց ոսկոր չենք գցելու»,- գրել է Չանգալն իր թվիթերյան էջում։

Հունիսին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել, որ որպես երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրել հենց Գյուլին։ Վերջինս թեև տևական ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն ի վերջո որոշեց չառաջադրել իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ՝ մինչ ընտրությունները նախկին նախագահն աչքի ընկավ Էրդողանի դեմ լուրջ քննադատություններով։

Էրդողանի կուսակցության համանախագահը նախօրեին, խոսելով Գյուլի մասին, նշել էր․ «Նա մեկն է, ով դավաճանեց մեր այս շարժմանը։ Մինչև վերջին պահը ձայն չէինք հանում՝ մտածելով, որ մեր մեծն է, կուսակցության համահիմնադիրն է։ Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ թեկնածություն դնել մտքով անցկացրած մեկը դավաճան է»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса