Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Լեհաստանում երիտասարդ դայակը փակել է 2 տարեկան երեխային լվացքի մեքենայի մեջ և նկարահանել իր արածը (տեսանյութ)

0

Լեհաստանում երիտասարդը, որին վստահել են երկու տարեկան երեխայի խնամքը, դրել է նրան լվացքի մեքենայի մեջ և նկարահանել իր արածը: Միջադեպին անդրադարձել է Metro-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղան լացում և ներսից թակում լվացքի մեքենայի դուռը, իսկ դայակն այդ ընթացքում ծիծաղում է:

Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ծնողները թողել են երեխային հոր 18-ամյա ընկերոջ՝ Ադամի հետ, և աշխատանքի գնացել:

Երեխայի մոր խոսքով՝ ինքը թողել է հեռախոսը տանն ու չի իմացել տեղի ունեցածի մասին:

Նշվում է, որ տեսանյութը հրապարակել է Մատեուշ անունով 19-ամյա երիտասարդը, որին ոստիկանությունը բաց է թողել առանց մեղադրանք առաջադրելու:

Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրվել են 18-ամյա Ադամն ու երեխայի 22-ամյա հայրը՝ Տոմաշը: 

 

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса