Կորեական պատերազմի հետևանքով անջատված հարազատները հանդիպում են 60 տարի անց
Այսօր Հյուսիսային Կորեայի Կումգանգ քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպվել է նրանց հանդիպումը:
Հարավային Կորեայում ապրողները հարազատներին նվերներ են բերել, ուտելիքներ:
Նրանց հանդիպումը տևելու է մոտավորապես 11 ժամ՝ մինչև օգոստոսի 22-ը:
Նման հանդիպումներ կազմակերպելու հնարավորություններ են ստեղծվել կողմերի միջև դիմակայությունները վերացնելու գործընթացի արդյունքում:
