Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Հրթիռակոծվել է Քաբուլի կենտրոնը

0
Այսօր հրթիռակոծվել է Քաբուլի կենտրոնը: Այդ թաղամասում են գտնվում կառավարական շենքերն ու օտարերկրյա  դեսպանատները, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կենտրոնակայանը:


Արձակված 12 հրթիռներից մի քանիսը պայթել են նախագահական նստավայրի մոտ, որտեղ  նախագահ Աշրաֆ Ղանիի մասնակցությամբ նշվում էր մահմեդական Կուրբան բայրամի տոնը:  


Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նաջիբ Դանիշն ասել է, թե Քաբուլում հարձակում իրականացրած բոլոր ահաբեկիչներն անվտանգության ուժերի կողմից սպանվել են, իսկ ոստիկանների շարքում երկու աշխատակից է վիրավորվել:


Երեկ Աֆղանստանի իշխանությունները փորձել էին երեք ամսվա հրադադար հաստատել թալիբների հետ, սակայն զինյալների երկու ազդեցիկ հրամանատարներ չեն ընդունել հրադադարը: Օգոստոսի 20-ին նրանք ուխտագնացության մեկնող 200 մարդու պատանդ էին վերցրել՝ նրանց մեջ փնտրելով անվտանգության ծառայության աշխատակիցների:


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса