Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել. Քրեակատարողական ծառայություն

0
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է՝  օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված կալանավորված Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:


Երեկ «Հայկական ժամանակ»-ը հրապարակեց Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության մեծ ալիք բարձրացրեց։


Այսօր լրատվամիջոցը ներողություն է խնդրել։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում», - ասված է խմբագրության տարածած հայտարարությունում։


Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։


Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса