Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Համեստ նախագահը. ԱՄՆ նախկին ղեկավար Ջիմի Քարտերը բնակվում է 2 սենյականոց քոթեջում ու նվազագույն վնաս պատճառում հարկատուներին (լուսանկարներ)

0

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարտերը Washington Post պարբերականի հետ զրույցում անկեղծորեն պատմել է իր համեստ կենցաղի մասին, ինչը զարմացրել է շատերին:

94-ամյա Քարտերը, որը Միացյալ Նահանգների 39-րդ նախագահն է եղել, բնակվում է Ջորջիա նահանգի 700 բնակչություն ունեցող Փլեյնս բնակավայրում:

«Ես դրա մեջ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում: Ասեմ, որ կյանքում երբևէ հարուստ լինելու հավակնություն չեմ ունեցել»,- խոստովանել է Քարտերը:

ԱՄՆ մյուս նախագահների պես պաշտոնաթող լինելուց հետո աստղաբաշխական հոնորարների դիմաց դասախոսություններ կարդալու կամ խոշոր ընկերությունների հոգաբարձուների խորհուրդներում ներառվելու փոխարեն Քարտերը նախընտրել է վերադառնալ այն բնակավայրը, որտեղ ծնվել է և որտեղ ընկույզի գործով է զբաղվել:

 

 

ԱՄՆ-ն 1977-1981թթ. ղեկավարած Քարտերը Սպիտակ տնից հեռանալուց հետո վերադարձել է Փլեյնս ու կրկին զբաղվել ընկույզի գործով: Դրան զուգահեռ՝ նա գրել է 33 գիրք, որոնցից այդքան էլ մեծ շահույթ չի ստացել:

Նա մանրամասնել է, որ թեպետ 210.700 դոլարի չափով տարեկան թոշակ է ստանում, այնուհանդերձ՝ նախընտրում է ապրել համեստ կյանքով:

 

 

Հետաքրքրական է, որ Քարտերն ԱՄՆ-ի՝ դեռևս ողջ նախկին նախագահների շարքում ամենաքիչ ծախսատարն է հարկատուների համար: Համեմատության համար նշվում է, որ 2017 թվականին Բարաք Օբամայի, Բիլ Քլինթոնի ու Ջորջ Բուշ-ավագի ծախսերը հոգալու համար պետությունը հատկացրել է ավելի քան 1 մլն դոլար (յուրաքանչյուրի համար): Մինչդեռ Քարտերի ծախսերը՝ թոշակը ներառյալ, կազմել են 456.000 դոլար:

 

 

Ի դեպ, նա ԱՄՆ միակ նախագահն է, որ պաշտոնը թողնելուց հետո վերադարձել է այն տունը, որտեղ ապրել էր նախքան քաղաքական կարիերան սկսելը: Խոսքը Փլեյնսում գտնվող երկսենյականոց քոթեջի մասին է:

 

 

Հատկանշական է, որ Քարտերն այդ տարիքում ուժ ու եռանդ է գտնում տեղի կիրակնօրյա դպրոցում դասավանդելու համար:

«Այստեղ ես տանն եմ ու ինձ ապահով եմ զգում: Հարկ եղած դեպքում տեղի բնակիչները հոգ են տանում իմ մասին»,-նկատել է նա:

 

 

Քարտերը հույս է հայտնել, որ ԱՄՆ որևէ նախագահ կհետևի իր օրինակին ու ևս նման համեստ կյանք կվարի:

Հայտնի է, որ 2015թ. նախկին նախագահի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, սակայն քիմիաթերապիայի արդյունքում նա բուժվել է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса