Добавить новость
ru24.net
World News
Август
2018

NBA-ի բասկետբոլիստների 40%-ը հոգեկան առողջության խնդիր ունի

0

«Հյուսթոն Ռոկետսի» գլխավոր մարզչի օգնական Ջոն Լուկասը հայտարարել է, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բասկետբոլիստների ավելի քան 40%-ը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի.

 

«Սա իսկական համաճարակ է լիգայի համար: Տարատեսակ խնդիրներ կան՝ ուշադրության պակասի պատճառով առաջած հոգեկան խնդիրներից մինչև դեպրեսիաներ: Նման խնդիրներ կարող են առաջանալ նաև ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետևանքով»,- Ջոն Լուկասի խոսքը մեջբերել է ESPN-ը:

 

Ջոն Լուկասը նաև նշել է, որ բասկետբոլիստների 5%-ից քիչն է դիմում բժիշկների օգնությանը, իսկ «Հյուսթոնում» երկու բասկետբոլիստ մշտական դեղահաբեր են օգտագործում.

 

«Հյուսթոնում» հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երեք բասկետբոլիստ ունենք, երկուսը դեղահաբեր են օգտագործում: Որոշ օրերի նրանք իրենց լավ են զգում, որոշ օրերի՝ ոչ: Փորձում եմ հնարավորինս շատ աջակցել նրանց՝ չնայած ինքս հոգեբան չեմ»,- ասել է Լուկասը:

 

Հավելենք, որ Ջոն Լուկասի ներկայացրած տեղեկատվությունը հաստատել է բժիշկ Ուիլյամ Պրահեմը, ով ասոցիացիայում զբաղվում է հենց նման խնդիրների ուսումնասիրությամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса