Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն». Ռոհանին կոչ է արել պատրաստ լինել թշնամական տերությունների դեմ պայքարին

0

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է հզոր պաշտպանական ներուժ ունենալու անհրաժեշտության մասին՝ «թշնամական պետությունների կողմից ոչնչացված լինելուց խուսափելու համար»: Այդ մասին հաղորդել է IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, տեղեկացնում է ТАСС-ը:

«Մենք պետք է պատրաստ լինենք մեր տարածքին ու ռեսուրսներին հավակնող ռազմական տերությունների դեմ պայքարին: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է նախագահն Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Ռոհանին հավելել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի դրսևորել այլ պետությունների հանդեպ:

«Ընդ որում՝ մեր երկիրը բացառիկ պաշտպանական ներուժ ունի»,- հավաստիացրել է նա:

Նախագահը նաև ասել է, որ «ԱՄՆ-ն չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, քանի որ Թեհրանը չափազանց ուժեղ հակառակորդ է»:

«Ինչո՞ւ Ամերիկան չի հարձակվում մեզ վրա: Վաշինգտոնում հասկանում են՝ որքան ուժեղ ենք մենք ու ինչ գին դա կունենա իրենց համար», - նշել է Ռոհանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները «որոշել են, որ չի կարելի Իրանի դեմ պատերազմ սկսել, քանի որ նրանք գիտեն իսլամական պետության հզորության ու ներուժի մասին»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса