Добавить новость
ru24.net
World News
Август
2018

20 մլն դրամ գրավի դիմաց Էդուարդ Բաբայանն ազատ կարձակվի կալանքից

0

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի կալանքից: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանը բավարարել է Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

«Գրավի չափը 20 մլն դրամ է, գրավը վճարել ենք, հիմա փաստաթղթեր ենք ներկայացնում, նա շուտով ազատության մեջ  կլինի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս «Օլիմպավանում» դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել, ընկել է և դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса