Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Սփյուռքի նախարարության կրճատման հարց չկա օրակարգում. նոր պատկերացումներ, անելիքներ կան. Մ. Հայրապետյանը՝ վարչապետի հայտարարության մասին

0

Այս պահին սփյուռքի նախարարության կրճատման հարց չկա օրակարգում, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախարարությունների կրճատման հայտարարությանը:

«Նման հարց չկա օրակարգում, բայց ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա գործունեությանը նվիրված հանրահավաքին հայտարարել էր պետական ապարատի օպտիմալացման, նախարարությունների կրճատման մասին:

Հարցին, թե պնդելու եք, որ Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցը լինի նախարարություն, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Եթե ես՝ որպես Սփյուռքի նախարար, այստեղ եմ այն համոզմամբ, որ նախարարությունն անելիք չուներ, ես չէի լինի այստեղ: Սփյուռքի նախարարությունն իր նոր մոտեցումներով, նոր պատկերացումներով ունի անելիք»,- ասաց նա:

Նախարարի խոսքով, սակայն, գերատեսչությունում օպտիմալացում՝ վարչությունների կրճատում պետք է լինի:

«Կառուցվածքային առումով, անշուշտ, լուրջ փոփոխությունները նախարարությունում անխուսափելի են, որովհետև ստորաբաժանումների գործառույթները հաճախ համընկնում են: Շուտով կիմանաք նաև ռեստրուկտուրիզացիայի վերաբերյալ մեր քայլերի մասին»,- հայտնեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса