Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գրավի դիմաց ազատ արձակվեց

0
Դատարանը 20 միլիոն գրավի դիմաց փոխել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։


Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։


Ոստիկանությունը, ապա Քննչական կոմիտեն հաղորդել էին, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:


Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։


Ոստիկանությունը նշում էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։


Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса