Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Թուրքիան վիճարկում է Վաշինգտոնի որոշումը

0
Անկարան պաշտոնապես դիմել է Առևտի համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքարկելով Թուրքիայից պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը: 


Թուրքիան պնդում է, որ Վաշինգտոնի որշումը հակասում է ԱՀԿ-ի 1994 թվականի համաձայնագրի որոշ դրույթներին;


Ըստ ընթացակարգի, պաշտոնական դիմումից հետո, եթե Անկարան ու Վաշինգտոնը 60 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն, ապա հարցը կդառնա ԱՀԿ-ի վիճաբանությունների դեպարտամենտի քննարկման առարկա:


Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին հայտարարեց, որ արտոնել է բարձրացնել Թուրքիայից ներմուծվող  պողպատի ու ալյումինի մաքսադրույքները:


Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է, որ այդ մաքսադրույքների բարձրացումն ուղղակիորեն չի առանչվում Բրանսոնի գործին, այլ դիտարկվում է որպես ազգային անվտանգության հարց:    



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса