Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Թուրք նախարարը մոռացել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու կոչի մասին ու Էրդողանի տոնական ուղերձը փոխանցել է iPhone-ի միջոցով

0

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կուրբան Բայրամի առիթով զինվորականությանն ուղղված տոնական ուղերձը փոխանցել է բջջային հեռախոսով՝ բարձրախոսի միջոցով։

Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել այն փաստը, որ Աքարի ձեռքին եղել է Apple ֆիրմայի iPhone սմարթֆոն, մինչդեռ օրեր առաջ նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրատեխնիկան, իսկ մի շարք քաղաքական գործիչներ ու ազգայնական խմբեր հրապարակայնորեն կոտրում էին իրենց iPhone-երը տեսախցիկի առաջ։

«Աքարը զինվորներին տոնական ուղերձը iPhone-ից լսել տվեց», - գրել է T24 կայքը՝ հրապարակելով նաև տեսանյութը, որտեղ հստակ երևում է նախարարի ձեռքի սմարթֆոնը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:

Ի պատասպան դրա՝ Էրդողանը կոչ էր արել բոյկոլտել ամերիկյան արտադրության էլեկտրատեխնիկան ու մեղադրել էր ԱՄՆ-ին «մեջքից հարված հասցնելու» համար։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի աղմկահարույց դատական գործը։ Ի հեճուկս ԱՄՆ-ի պահանջների՝ Թուրքիան հրաժարվում է արտահանձնել հոգևորականին։

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса