Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ռուսական C-400 համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին․ «Рособоронэкспорт»

0

Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին, այս մասին գրում է vedomosti.ru-ն՝ հղում անելով ընկերության  ներկայացուցիչ Ալեքսանդր Միխեևի արած հայտարարությանը։

«Պայմանագիրն իրականացվում է նախապես համաձայնեցված ժամկետներում։ 2019-ին մենք կսկսենք պայմանագրի կյանքի կոչումը», - ասել է ռուս պաշտոնյան։

Նշվում է նաև, որ զինտեխնիկայի համար վճարումները կիրականացվեն երկու երկրների ազգային արժույթներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային:

2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса