Добавить новость
ru24.net
World News
Август
2018

ԲԴԽ–ն մշակել է արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

0

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այն ներա­ռում է առկա  հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարա­վորու­թյուն կտա.

հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,

նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,

ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,

արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,

էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,

որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրաց­­­ման համար,

ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, 

բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса