Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Apple-ն իր նորույթների շարքում աշնանը կներկայացնի նոր բյուջետային Mac mini-ն

0

Ամերիկյան Apple ընկերությունն աշնանը ծրագրում է թողարկել Mac mini  բյուջետային համակարգիչների նորացված տարբերակը, որը նախատեսված է լինելու մասնագիտական օգտագործման համար:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության առաջիկա ծրագրերին քաջատեղյակ աղբյուրը, նորագույն Mac Mini-ն կհամալրվի նոր պրոցեսորով և հիշողության գործառույթներով, ինչի շնորհիվ գաջեթն առավել արդյունավետ կլինի, սակայն նաև ավելի թանկ՝ 2005-ին արտադրված նախորդ մոդելի համեմատ:

Այժմ այդ մոդելն արժե 500 դոլար: Վերջին անգամ ընկերությունը Mac mini-ն թարմացրել է 2014-ին:

Բացի այդ, ամերիկյան տեխնոլոգիական հսկան աշնանը կայանալիք շնորհանդեսին նախապատրաստում է ցուցադրել iPhone-ի ևս 3 մոդել, առավել մեծ էկրանով Apple Watch ժամացույցը, նորացված պլանշետներ, ինչպես նաև MacBook Air-ի նոր տարբերակը՝ 13 դյույմ անկյունագծով Retina էկրանով:

Ենթադրվում է, որ Apple-ի համակարգչային նորույթները կներկայացվեն առանձին միջոցառումների շրջանակներում, որոնք նախատեսված են հոկտեմբերին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса