Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Հայտնի է դարձել՝ որոնք են աշխարհում ամենից շատ վաճառվող ավտոմեքենաները

0

Աշխարհում ամենից շատ վաճառվող ավտոմեքենան, ըստ 2018-ի առաջին կիսամյակի տվյալների, դարձել է Toyota Corolla մոդելը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վեց ամսում ողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, 611 000 ավտոմեքենա է գնվել տվյալ մոդելից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքի տվյալները գրեթե չեն փոխվել:

Վարկանշային աղյուսակում երկրորդ տեղն զբաղեցրել է Ford F-Series ամերիկյան մոդելը, որից կես տարում 537 000 օրինակ է վաճառվել: Այս ցուցանիշը շուրջ 3 տոկոսով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Երրորդ տեղում է Volkswagen Golf-ը, որի վաճառքը կազմել է 42 000 օրինակ:

Առաջատար հնգյակը եզրափակում են Honda Civic և Toyota RAV4 մոդելները՝ 425 000 և 409 000 վաճառված օրինակով՝ համապատասխանաբար:
Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Volkswagen Tiguan, Volkswagen Polo, Honda CR-V, Toyota Camry և Chevrolet Silverado մոդելները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса