Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Հենրիխ Մխիթարյան. «Ցանկանում ենք խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի ժամանակ էր»

0

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի մասին և համեմատել նրան թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

 

«Ամեն մեկն իր կարծիքն ունի Էմերիի փիլիսոփայության վերաբերյալ: «Արսենալը» շատ լավ գիտի, թե ինչի համար է խաղում և ինչպես պետք է խաղա:

 
 
Եթե մենք պարզապես պատրաստվում ենք հեռացնել գնդակը սեփական կիսադաշտի սահմաններից և սպասենք, թե երբ Աստված պետք է մեզ գոլ խփելու հնարավորություն տա, դա կարող է նաև տեղի չունենալ: 

 

Միակ բանը, որ մենք պետք է հիմա անենք, դա քրտնաջան աշխատելն է: Բացի այդ, մենք պետք է հավատանք մեր ուժերին և օգտագործենք այն պահերը, որոնք ստեղծում ենք և գոլ խփենք:

 

Էմերին այդքան էլ չի տարբերվում Վենգերից: Սակայն իրենց փիլիսոփայությունների մեջ կան տարբերություններ: Էմերին փորձում է պահպանել Վենգերի փիլիսոփայությունը, սակայն միաժամանակ դրա վրա կառուցում է նորը: Նա գիտի, որ կարող է նորամուծություն մտցնել «Արսենալում»:

 

Նա կարող է կայունություն մտցնել հարձակման և պաշտպանման միջև: Դա այդքան էլ հեշտ չէ, սակայն ես կարծում եմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում: Ֆուտբոլիստները պետք է հետևեն նոր մարզչի մտքերին: Ցանկանում ենք խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի ժամանակ էր»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса