Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Տանզանիայում ուղևորատար լաստանավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 40 մարդ

0

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, հաղորդում է РИА Новости-ն՝ Capital Television հեռուստաալիքին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, Վիկտորիա լճում: Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ որոնողական ու փրկարարական աշխատանքները դադարեցված են և կշարունակվեն առավոտյան: Փրկարարները հայտնաբերել են 44 մարդու դի, 37-ին հաջողվել է փրկել:

Լաստանավի վրա եղած ուղևորների հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն կարող է տեղափոխել շուրջ 100 ուղևոր, 25 տոննա բեռ և 3 ոչ մեծ տրանսպորտային միջոց: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տանզանիայի կառավարությունը ենթադրում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса