Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

«Ժամանակ». ԲՀԿ-ական խաղեր. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է

0

«Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է: Եղեգնուտցիները վարչապետից պահանջում էին վերականգնել իրենց համայնքի նախկին ղեկավարին, որը, նրանց պնդմամբ, պաշտոնից ազատվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի ճնշման ներքո, քանի որ վերջինս ուզում է համայնքի ղեկավարի պաշտոնում ԲՀԿ-ականի տեսնել։


Եղեգնուտ համայնքում այս խնդիրն ի հայտ է եկել Միրիջանյանի նշանակումից անմիջապես հետո։ Նա, փաստորեն, ստիպեց համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին հրաժարականի դիմում գրել։ Մարգարյանը ճնշման տակ գրեց, բայց համայնքի ավագանին չընդունեց վերջինիս հրաժարականը։ Սակայն մարզպետն անդրդվելի մնաց և ավագանու կողմից գործող համայնքապետի հրաժարականը չընդունելու պարագայում նշանակեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը նրա հովանավորյալն է, և համայնքի կնիքն էլ հանձնեց նրան։


Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի հետ կապված խնդրի հետևում կանգնած է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նա ևս աջակցում է նոր մարզպետին, որպեսզի համայնքի ղեկավար դառնա իրենց մարդը և անպայման լինի ԲՀԿ-ական»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса