Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին՝ Դինքի դատավարության հետ կապված

0

Եվրոպայի խորհուրդը պահանջել է Թուրքիայի իշխանություններից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պոլսահայ լրագրող, մտավորական և «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2010 թվականին կայացրած վճիռն ու դրանից բխող պարտավորությունները կատարելու համար։ Այդ մասին հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Պահանջը ձևակերպվել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերաբերյալ աուդիտի արդյունքներն ամփոփող նիստերի ավարտին։ Նիստերն անցկացվել են սեպտեմբերի 18-20-ը։

2010 թվականին ՄԻԵԴ-ի որոշմամբ հստակեցվել էր, որ թուրքական պետությունը չի ձեռնարկել Հրանտ Դինքի անձը պաշտպանելու իր պարտականություններն ու բավականաչափ միջոցներ չի ձեռնարկել սպանությունը կանխելու համար։

Վճռում նաև ընդգծվել էր, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեի՝ հարցով զբաղվող պաշտոնյաները տեղյակ են եղել սպանության ծրագրումից ու չեն փորձել կանխել այն։

Եվրոպայի խորհուրդը պահանջել է, որ Թուրքիայի իշխանություններն ապահովեն երկրում դեռևս շարունակվող դատական գործընթացի պատշաճ անցկացումն ու ավարտը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին համապատասխան։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса