Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Google-ը շնորհավորել է ՀՀ Անկախության 27-ամյակը

0

Google ընկերության որոնողական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ ՀՀ եռագույնի պատկերով «դուդլ» է ներկայացրել:

Հայտնի է, որ որոնողական համակարգը յուրահատուկ «դուդլ»-ների միջոցով պարբերաբար անդրադառնում է պետական, միջազգային տոներին, հայտնի մարդկանց հետ կապված նշանակալի իրադարձություններին:

Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1991թ.-ի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում:

27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում են կայացրել և անկախությունն ընտրել որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։

Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» է ասել անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса