Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով (տեսանյութ)

0

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով: Այդ մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջից։


«Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում... ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով»,- ասված է հրապարակման մեջ։


27 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում են կայացրել և անկախությունն ընտրել որպես երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։


Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» է ասել անկախությանը՝ «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса