Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Ստամբուլում ցուցադրության են հանվել Տիգրան Ձիթողցյանի կտավները

0

Նյու Յորքում ապրող և ստեղծագործող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրության են հանվել Ստամբուլի Ժամանակակից արվեստի պատկերասրահում, ինչի մասին նկարիչը տեղեկացրել է իր պաշտոնական ինստագրամյան էջում:

Ձիթողցյանը մանրամասնել է, որ ցուցադրությունը սկսվել է սեպտեմբերի 20-ին ու տևելու է մինչև ամսի 23-ը:

Հայտնի է, որ նկարչի կտավները Ստամբուլում առաջին անգամ ցուցադրվել են 2016թ. նոյեմբերին:

Նշենք, որ կանանց գերիրական դիմանկարների ստեղծման շնորհիվ լայն ճանաչում ստացած Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։


1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса