Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես «Ալի» ուժեղ փոթորիկը Boeing-ին թույլ չի տալիս վայրէջք կատարել (տեսանյութ)

0

Ryanair ավիաընկերության օդաչուները, որոնք Boeing 787 Dreamliner-ով իրականացնում էին Բրյուսել-Դուբլին չվերթը, վերջին վայրկյանին մտափոխվել են վայրէջք կատարելու հարցում:

Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններ են եղել՝ սեպտեմբերի 18-ին Իռլանդիան ու Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հատվածները պատուհասած «Ալի» ուժեղ փոթորիկը:

Ինչպես նշում է metro.co.uk կայքը, ուղևորներից մեկը, կիսվելով տպավորություններով, նշել է, որ դա «իր կյանքի վատագույն թռիչքն էր»:

Հայտնի է, որ քամու արագությունը եղել է 165 կմ/ժ: Դրա հետևանքով օդանավը կորցրել է հավասարակշռությունը, և օդաչուները սկզբում այն չեն կարողացել իջեցնել:


«Ուղևորներից շատերը գոռում էին ու լացում, սակայն օդաչուները վայրէջքի երկրորդ փորձը ձեռնարկեցին, ու մենք ապահով վայրէջք կատարեցինք»,-նշել է ուղևորը:


Կինն ընդգծել է, որ «վայրէջքից հետո ահռելի ինքնաթիռը քամու պատճառով այնպես էր ճոճվում, ասես ջրի վրա նավակ լիներ»:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса