Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Հենրիխ Մխիթարյան. Արսենալը կփորձի հաղթել Եվրոպա լիգայում

0

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Վորսկլայի» նկատմամբ տոնած տնային հաղթանակը (4:2).

 

«Կարևոր հաղթանակ տարանք: Երկրորդ կեսում մեզ համար մի փոքր ավելի բարդ էր, բայց լավ է, որ մենք գոլ խփեցինք մինչև ընդմիջում: 

 

«Վորսկլայում» ընկերներ ունեմ, բայց խաղի ժամանակ ես մոռացել էի այդ մասին: Հիմա կարող ենք նստել ու խոսել իրար հետ:

 

Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում, և դա շատ կարևոր է «Արսենալի» համար, քանի որ մենք այստեղ խաղում ենք ոչ միայն մասնակցության, այլև` հաղթանակի համար: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հաղթենք, Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք կունենանք, այդ իսկ պատճառով կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք` «Վորսկլայի» հետ երեկ կայացած խաղում Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса