Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված. ՄԻՊ-ի ուղերձը

0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։

Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծության հետ կապված փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս փաստը պետք է դառնա քննարկման առարկա մարդու իրավունքների ոլորտի միջազգային ատյաններում։

Խաղաղասեր քաղաքացիական մարդու կյանքն ու առողջությունը պետք է լինեն լիարժեք պաշտպանված։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ձեռնարկել և ձեռնարկելու եմ բոլոր ջանքերը մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանությանն ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության երաշխիք»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса