Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահի մահվան պատճառը

0

Հայտնի է դարձել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգի մահվան պատճառը։ Ինչպես գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով վիետնամական պետական գործակալությանը, նախագահը կյանքից հեռացել է ծանր հիվանդության պատճառով։

Երկրի առաջնորդը մահացել է մայրաքաղաք Հանոյի հիվանդանոցներից մեկում։ Աղբյուրը հայտնում է, որ նրա հիվանդության դեմ պայքարում էին թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի մասնագետները։ Լրատվամիջոցները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչ հիվանդությամբ է տառապել Կուանգը։

Հիշեցնենք, որ Վիետնամի նախագահը մահացել է այս առավոտ՝ 61 տարեկան հասակում։ 

Չան Դայ Կուանգը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։

2016 թվականին Կուանգը դարձել է երկրի նախագահ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса