Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Չի գաղտնազերծվել 0038 հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

0

Մենք հումանիտար առաքելությամբ ենք Սիրիայում հանդես գալիս: Եռաբլուր պանթեոնում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե բազմաթիվ վերլուծաբաններ, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ քննադատում են Սիրիայում մեր զինված ուժերի տեղակայման մասին որոշումը՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես չեմ ընդունում այդ մոտեցումը: Մենք այնտեղ հումանիտար գործողություններ ենք իրականացնելու: Կին բժիշկները ինչպե՞ս կարող են կոնֆլիկտի մեջ ներառվել, կամ ականազերծողը ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի մեջ ներառվել»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանից զենքի մատակարարումների հարցով նորություններին՝ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշեց․ «Այդ հարցում ամեն ինչ նորմալ ընթանում է, մեր ժամկետներում: Խնդիրներ չունենք»:

Մեկ այլ հարցի, թե երբ ամբողջությամբ կգաղտնազերծվի 0038 հրամանը և արդյո՞ք այնտեղ կլինի Սեյրան Օհանյանի անունը, որովհետև ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսային զրույցի մեջ հիշատակվում է նաև նրա անունը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․ «Չի գաղտնազերծվել հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը»:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե մամուլում հայտնված տարբերակում 0038-ում չկա Սեյրան Օհանյանի անունը, սակյան խոսվում է նրա՝ «Մարտի 1»-ի դեպքերին մասնակցության վերաբերյալ, Դավիթ Տոնյանն ասաց.

«Ամեն դեպքում Սեյրան Օհանյանի անունը չկար, որ ապագաղտնիացվի»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса