Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

0

Պերուի Յունգար քաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Հիտլեր Ալբա Սանչես անունով քաղաքական գործիչը: Դա առաջացրել է իր հայրենակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեի վրդովմունքը, գրում է ria.ru-ն՝ պերուական RPP ռադիոյին հղումով:


Ռոդրիգես Վալվերդեն դիմել է ընտրական մարմիններին՝ պահանջելով չգրանցել Հիտլերի թեկնածությունը:


Քաղաքական գործիչը հայտնել է, որ չգիտի Լենին անունով այդ մարդու գոյության մասին, և կարծում է, որ նրան օգտագործում են իր հակառակորդները, որոնք պաշտպանում են այլ թեկնածուի շահերը:


Հիտլեր Ալբա Սանչեսը ներկայացնում է աջակողմյան «Մենք ենք Պերուն» կուսակցությունը: 2011-2014 թվականներին նա արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը կենտրոնամետ «Պերուի հնարավորությունները» կուսակցությունից:


«Ես լավ Հիտլեր եմ»,- ասել է նա:


Թեկնածուն խոստովանել է, որ իր անվան պատճառով բազմիցս խտրական վերաբերմունքի է բախվել և որոշել է անգամ փոխել իր անունը, սակայն հետո հետ է կանգնել նման որոշումից՝ հորը չնեղացնելու համար:


«Հայրս չի իմացել Հիտլերի պատմության մասին, այդպես է անվանակոչել, քանի որ անունս էկզոտիկ հնչեղություն ունի»,- ասել է քաղաքական գործիչը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса