Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Վարչապետին է ներկայացվել Սահմանադրության նախագիծ, որով նախատեսվում է բոլոր ընտրությունները 2 տարին մեկ անգամ անցկացնել. Պ. Հայրիկյան (տեսանյութ)

0

Շատ անհասկացողներ շարունակում են պնդել, որ անկախությունն արցախյան շարժման արդյունք է, մինչդեռ դա ծրագրված, հատուկ մշակված ուղի է եղել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Մեր պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ տոներ, բայց այդ տոների թվում կա մեկը, որը ծրագրված է եղել: Անգամ մայիսի 28-ը ծրագրված չէր, որովհետև դրանից առաջ որևէ քաղաքական կազմակերպություն չէր խոսել Արևելյան Հայաստանում անկախ պետություն ստեղծելու մասին: Բայց ձեր խոնարհ ծառան այն երջանիկ մարդկանցից մեկն է, ով 1973 թ.-ից ընկերների հետ նախաձեռնեց հետևյալը՝ հնամյա ազգը պետք է ունենա ծրագիր և դա իրականություն դարձնելու կարողականություն»,- նշեց Պ. Հայրիկյանը:

ԱԻՄ ղեկավարի խոսքով՝ անհնարին էր թվում Սովետական միության տարիներին հանրաքվեի միջոցով անկախության գաղափարի իրականացումը, բայց ժամանակի ընթացքում դա տեղի ունեցավ: Ըստ նրա՝ սա մեր ազգի ոչ միայն մեծագույն հարստությունն է, այլ նաև իսկապես ազգի հետևողական ճիգերով ձեռքբերված տոն է:

Նրա համոզմամբ՝ այսօր հայ ազգի ինքնորոշման տոնն է, ոչ թե անկախության 27 ամյակը. «Չի կարելի խաբել մեզ և կոչել անկախության տոն: Այսօր հայ ազգի ինքնորոշման տոնն է, իսկ եթե խոսում ենք ընդհանրապես հայության անկախության մասին, ապա մենք մեր անկախությունն առաջին անգամ պաշտպանել ենք Հայկի և Բելի կռվում՝ 4500 տարի առաջ»,- նշեց նա:

«Խորհրդարանը այդ պետության, այդ ազգի անկախության խորհրդանիշն է: Երեկ պետականորեն նշվեց պառլամենտի 100-ամյակը: Եթե դուք պառլամենտի 100-ամյակ եք նշում, այսինքն, անկախության 100-ամյակ, ինչպե՞ս է, որ դրան զուգահեռ նշում եք անկախության 27-ամյակը: Սա ինչ-որ տեղ նաև դավադրություն է:

Մենք բոլոր հին ազգերի հիշատակարաններում հիշվում ենք որպես դեռևս հազարամյակներ առաջ պետականություն ունեցած ազգ: Չի կարելի նսեմացնել, չի կարելի թույլ տալ, որ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանն իրենց անկախության 100-ամյակը նշեն, նույն տարում մենք արհեստականորեն տանենք, մտցնենք մանկահասակ ազգերի ցուցակ: Շնորհավորում եմ բոլորիս, այսպիսի անգրագիտություններից չհուսահատվեք, այնպես է պատահում, որ երբեմն միլիոնավոր մարդիկ են լինում անգրագիտության ճիրաններում, այդպես է նաև այսօր մեր քաղաքական գործիչների մոտ»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանը նաև հայտնեց, որ ԱԻՄ-ը օգոստոսի 29-ին կառավարությանն է ներկայացրել սահմանադրության նախագիծ: Նրա տեղեկացմամբ՝ սա նույն նախագիծն է, որ 2015 թ.-ի սահմանադրական բարեփոխումներից առաջ ներկայացվել էր որպես այլընտրանքային սահմանադրություն:

«Ն. Փաշինյանը ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպություն, որը նշանակում է Սահմանադրություն: Նա խոսում է այն մասին, որ երկիրը պետք է պատկանի ժողովրդին, բայց չգիտի՝ ինչպես: Ես էլ տալիս եմ այդ ինչպեսը: Հավատանք, որ ողջախոհությունն իրենց հեղափոխական համարող իշխանությունների մոտ կարող է առողջ եզրակացությունների բերել»,- նշեց ԱԻՄ ղեկավարը:

Սահմանադրության նախագիծն այժմ ներկայացվել է վարչապետին, բայց մերժում ստանալու դեպքում Պարույր Հայրիկյանը պատրաստվում է այն ներկայացնել պառլամենտական ուժերին:

Նրա խոսքով՝ դա բացարձակ ժողովրդավարության նախագիծ է, որը նպատակն է, որ քաղաքացին որոշի իր ճակատագիրը: Հայրիկյանի ներկայացրած սահմանադրությամբ նախատեսվում է, որ բոլոր ընտրությունները 2 տարով են տեղի ունենալու, որպեսզի քաղաքացին վերահսկի վատ աշխատողին: Իսկ ընտրություններին մասնակցած քաղաքացին խորհրդարանում տեսնելու է, թե ինչպես է իր քվեն օգտագործվում:

«Ի վերջո, կա 200 հազար քաղաքացիների ստորագրությամբ սահմանադրությունն առաջ մղելու հարց: Ներկա և նախկին սահմանադրությունից մենք ոչինչ չենք քաղում, միշտ բոլոր իշխանությունները գրել են իրենց համար: Նիկոլ Փաշինյանն էլ կարծես այդ սխալը թույլ տվեց»,- նկատեց Պարույր Հայրիկյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса