Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

0

Տավուշում Բաղանիսի և  Ոսկեպարի հատվածում հակառակորդը սադրիչ գործողություններ է իրականացնում, որպեսզի ընթացքում կարողանա գրոհի ուղղությունը փոխել դեպի այն ուղղությամբ, որտեղ էլ ավելի  ամրացված են (նկատի ունի՝ Արցախ-խմբ.): Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ–մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

«Այնտեղ փորձարկումներ են իրականացնում, գալիս են հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներ այլ խրամատներից, այդ ուժերն ականանետային մարտկոցներից կամ հեռահար զենքով խփում են գյուղի ուղղությամբ, ոչ թե դիրքերի»:

Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց, որ Նոյեմբերյանի գնդի կողմից հակառակորդին լռեցնող գործողություններ իրականացվում են, կարող են նաև ավելի ուժգին հարվածել, սակայն չեն ցանկանում բնակիչներին վնասել:

«Ընդամենը 50 մետրի վրա կարող ենք ոչնչացնել օբյեկտներ առանց որևէ  միջամտության»,-նշեց նա:

Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ հակառակորդը հիմնականում իր գործողությունները   կատարում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ հատվածում գտնվող Վերին Ոսկեպար գյուղի  հատվածում, մինչև ազատագրումն այստեղ եղել է ադրբեջանական Աշաղի Ասքիպար գյուղը:


Մանրամասները` տեսանյութում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса