Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում ոստիկաններին, զինվորականներին պարգևատրելուց հետո շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության հռչակման առթիվ:

«Այսօր դուք պարգևատրվեցիք, և դրանք սոսկ պարգևներ չեն, դրանք անկախության և ազատության պարգևներն են, այն անկախության, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, որ ժամանակը պահանջում է պատմության վերընթերցում, նոր արժեքների ստեղծում, բայց միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնանք մեր ունեցած արժեհամակարգին:

«Անկախության անցած տարիներից յուրաքանչյուր տարին առանձնահատուկ է և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել  այս տարին, որովհետև մեր ժողովուրդը առանձնահատուկ ժողովուրդ է, մեր յուրաքանչյուր քաղաքացին առանձնահատուկ է»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса