Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

0

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքել է տեղեկությունն առ այն, թե պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկրի նախագահ Հասան Ռոհանիի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպում է խնդրել:

Ինչպես նշում է ria.ru-ն, ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ընդգծելով, որ թեև իրանական կողմը նման խնդրանքով է հանդես եկել, սակայն որոշում կայացնողը Թրամփն է:

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ իրանական կողմը երբեք հանդիպում չի խնդրել պարոն Թրամփի հետ»,-նշվում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:


Հիշեցնենք, որ օրերս Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկրի միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերը ներառող համաձայնագիր ստորագրել: Հուքն ընդգծել էր, որ փաստաթուղթն անպայման պետք է ներառի և՛ միջուկային, և՛ հրթիռային ծրագրերը, քանի որ այդ հարցերը չի կարելի տարանջատել:

Միևնույն ժամանակ, Հուքն ասել է, որ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բացահայտ խոսել են Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն Թեհրանում այդ առաջարկը մերժել են:

2015թ. Իրանն ու «միջնորդ վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) ստորագրել են պատմական միջուկային համաձայնագիր, որով Թեհրանը պարտավորվել է սառեցնել երկրի վիճահարույց միջուկային ծրագիրը, իսկ Արևմուտքը դրա դիմաց մասամբ չեղարկել է իսլամական հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները:

Սակայն Միացյալ Նահանգների նախագահն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է Վաշինգտոնի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին՝ պատճառաբանելով, որ փաստաթուղթը լիարժեք չէ, չի բխում ԱՄՆ-ի շահերից, ինչպես նաև սողանցք է թողնում Իրանի համար հրթիռային ծրագիրը զարգացելու հարցում:

Թրամփը վերականգնել է Իրանի նկատմամբ նախկին պատժամիջոցներն ու հարաբերությունների վատթարացմամբ սպառնացել Իրանի հետ բիզնես վարող երկրներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса