Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

0

WikiLeaks սկանդալային կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ ներկայիս սերունդը համարվում է «վերջին ազատն աշխարհում», քանի որ համաշխարհային ցանցի զարգացմանը զուգընթաց յուրաքանչյուր մարդու տվյալները հայտնի կլինեն պետական կառույցներին: Այդ մասին նա հայտարարել է հարցազրույցում, որը RT-ին են տրամադրել Բարսելոնայում էթիկական տվյալների հարցերով համաշխարհային ֆորումի կազմակերպիչները:


Հարցազրույցից հետո Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որտեղ արդեն 6 տարի գտնվում է WikiLeaks-ի հիմնադիրը, համացանցն անջատվել է:


Ասանժի խոսքով՝ մոտ ապագայում բոլոր մարդիկ կներառվեն կառավարությունների ու պետական կառույցների տվյալների համաշխարհային բազայում:


«Այս սերունդը, որը ծնվում է հիմա, համարվում է վերջին ազատ սերունդը: Դուք ծնվում եք, և կա՛մ միանգամից, կա՛մ մեկ տարուց դառնում եք հայտնի ամբողջ աշխարհում»,- ասել է նա:


WikiLeaks սկանդալային կայքի գլխավոր խմբագիրը ենթադրել է նաև, որ կիբեռտարածքի միջոցով թշնամական գործողությունների մասշտաբը կտրուկ կաճի, երբ արհեստական բանականությունը սովորի ավտոմատացնել հաքերային հարձակումները:


Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է բնակվում 2012 թվականից: Չնայած, որ Շվեդիայի դատախազությունում հրաժարվել են գործի քննությունից, որի շրջանակներում Ասանժին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար, բրիտանական ոստիկանությունը հաստատել է նրան ձերբակալելու պատրաստակամությունը դեսպանության տարածքից դուրս գալու դեպքում: Ձերբակալության պարագայում նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ: Վաշինգտոնում կարծում են, որ Ասանժը պետք է դատարանի առաջ կանգնի ԱՄՆ-ի հազարավոր գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса