Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

0

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 40-ամյա Կարեն Ղազախեցյանն իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասին պետի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса