Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

0

Մեր զգացողությունները, մեր ուսումնասիրությունները մեզ վստահեցնում են, որ Արտակ Զեյնալյանը, չեմ ասում, 50 տոկոս ձայն է ստանալու, բայց 40+1-ը անցնելու ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Դա մեխանիկորեն նշանակում է, որ Արտակ Զեյնալյանը դառնալու է Երևանի քաղաքապետ: Մնացած ձայները բաշխվելու են, և շատ ձայներ փոշիանալու են, որովհետև շատ ուժեր են մասնակցում, ու փոշին շատ է լինելու: Այդ փոշիացած ձայները բոնուսի ձևով բաշխվելու են բարիերը հաղթահարած ուժերի միջև»,-մանրամասնեց  Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ մեդիայի կողմից ստեղծված են ֆավորիտներ, որ ջախջախելու են, հաղթելու են, բայց, երբ շփումներ են ունենում, տեսնում են, որ պատկերն այլ է:

«Այս ընտրությունները շատ եմ նմանեցնում ԱՄՆ նախագահական ընտրությանը, որտեղ բոլոր ուսումնասիրություններով Հիլարի Քլինթոնը հաղթում էր, բայց եղավ հակառակը»,-նշեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса