Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

0

Աշխարհի տարբեր անկյուններում Apple տեխնոլոգիական ընկերության արտադրանքի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել խանութների մոտ, որպեսզի կարողանան առաջինը ձեռք բերել նոր iPhone XS և XS Max մոդելները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնավորապես՝ հերթեր են գոյացել Լոնդոնում, Սինգապուրում, Շանհայում, Սիդնեյում, Դուբայում ու Բեռլինում:

Հայտնի է, որ iPhone XS-ն արժե 999 դոլար, իսկ XS Max-ը՝ 1.099: Աղբյուրը նկատում է, որ Apple-ի կողմից iPhone-ի՝ երբևէ թողարկված ամենաթանկ մոդելը 1.449 դոլարանոց XS Max-ն է՝ 512 Գբ ծավալով հիշողությամբ:

Հեռախոսները հասանելի են ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն երանգներով:

«Ես շատ շուտ եմ եկել, կեսօրից արդեն կանգնած էի»,-նշել է հեռախոսի առաջին գնորդը:

Աղբյուրը նկատում է, որ նոր iPhone-ներն ուղղակի «թռցնում» են խանութներից:

Հայտնի է, որ հոկտեմբերին հասանելի կլինի նաև iPhone XR մոդելը, որը կլինի շատ ավելի մատչելի՝ 749 դոլար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса