Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի Միացյալ Նահնագներ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նիստում և կմասնակցի միգրացիոն հարցերով բարձրագույն նիստին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Էրդողանի մամլո ծառայությանը:

Ինչպես ասվում է մամլո հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 24-ին թուրք առաջնորդը կմասնակցի միգրացիոն հարցերով նիստին, իսկ սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա Գլխավոր վեհաժողովում: Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, տարբեր երկրների և կառավարությունների ղեկավարների հետ, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ-ում թուրքական և մահմեդական համայնքների ներկայացուցիչների հետ:

Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընի խոսքով՝ նրա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման մասին հարցը դեռ չի որոշվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса