Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի բնակավայրերի գնդակոծությունը

0
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Խաչատուրովի կոչը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:


«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։


Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունն ավելի է սրում իրավիճակը և ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի հաղորդումը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին կայացած՝ Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանին սպառնացող վտանգի աճը թույլ չտալու համար»,- նշված է Յուրի Խաչատուրովի հայտարարության մեջ։ 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса