Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Կարլեն Ասլանյանն արժանացել է «Ազատության» (RFE/RL) նախագահի մրցանակին

0
«Ազատության» (RFE/RL) տարբեր ծառայությունների 7 աշխատակիցներ «իրենց գերազանց գործունեության համար» արժանացել են «Ազատության» նախագահ Թոմաս Քենթի մրցանակին: Հայկական ծառայությունից այդ պատվին է արժանացել լրագրող Կարլեն Ասլանյանը:


«Հայաստանում այս գարնանը տեղի ունեցավ թավշյա հեղափոխության, որը տևեց շուրջ երկու ամիս և տարածվեց հարյուրավոր կիլոմետրերի վրա: Հայկական ծառայության լրագրող Կարլեն Ասլանյանն այդ ողջ ընթացքում, առանց դադարի, հենց իրադարձությունների վայրից, ուղիղ եթերում ապահովեց հավասարակշռված լրատվություն, հաճախ անմիջականորեն հայտնվելով դիմակայող ուժերի միջև ու գտնվելով ձերբակալման վտանգի տակ:


Հայկական ծառայության՝ համընդհանուր ճանաչում ստացած այդ հաղորդումներն ապահովելու գործում ունեցած իր դերի համար, որոնց միջոցով լուսաբանվեցին այդ պատմական իրադարձությունները, նաև RFE/RL-ի այլ ծառայություններին լուսաբանման հարցում օժանդակելու համար, Կարլենին շնորհվել է նախագահի մրցանակ»,- նշված է «Ազատության» նախագահ Թոմաս Քենթի ուղերձում: 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса