Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2018

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

0

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որը ներկայացրել է Horizon Weekly-ն:

«Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի անկախության տարեդարձը:

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել: Ավելի քան 60 000 կանադացի հայկական ծագում ունի, և նրանց նպաստավոր գործունեությունն օգնում է Կանադան դարձնել բարգավաճ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն ասօր է:

Վերջին մի քանի տարում կանադահայերը միավորվել են Կանադայում հազարավոր սիրիացի փախստականների ընդունելու համար: Նրանք արել են ամեն ինչ, որպեսզի նորեկներն իրենց ապահով և սպասված զգան, միավորվեն ընտանիքների հետ: Նրանց բարեհոգությունն ու կարեկցանքը ոգեշնչում է մեզ բոլորիս:

Հայաստանն ու Կանադան միանման տեսլականներ ունեն խաղաղության, արդարության և ժողովրդավարության մասին և համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսին է Ֆրանկոֆոնիան:

Կանադայի կառավարության անունից լավագույն մաղթանքներս եմ հղում բոլորին, ովքեր տոնում են Հայաստանի Անկախության օրը», - ասվում է կանադացի վարչապետի ուղերձում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса