Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Հանրապետական մարզադաշտում երկրպագուների միջև բախում է գրանցվել. հավաքականի պարտությունից հետո նրանց մի մասը հանդիպում է պահանջել ֆուտբոլիստների հետ

0

Ազգերի լիգայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով շատ անակնկալ պարտություն կրեց Ջիբրալթարի ընտրանուց:

«Հանրապետական» ստադիոնում խաղի ավարտից հետո երկրպագուների միջև բախում է եղել: Արևելյան տրիբունայում քաշքշուկի կենտրոնում էին FAF և Red Eagles ֆան-ակումբների անդամները:

Ոստիկանները միջամտել են և հանգստացրել երկրպագուներին:

Հանդիպումից հետո Red Eagles ֆան-շարժման անդամները շարժվել են դեպի Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ պահանջել են հանդիպել ազգային ընտրանու ֆուտբոլիստների հետ:

Որոշ ժամանակ անց ֆան ակումբի անդամներին է մոտեցել միայն Յուրա Մովսիսյանը:

Հանդիպման սկիզբը ևս առանց միջադեպի չի անցել. Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը:

«Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը»,-ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:   




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса