Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Հունան Պողոսյանի կողմից որևէ դիմում, քննարկում՝ ՔՊ-ին անդամագրվելու հետ կապված, չի եղել. ՔՊ խոսնակ

0

Հունան Պողոսյանի կողմից որևէ դիմում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անդամագրվելու, չի եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Նա նշեց, որ նրա անդամակցության մասին քննարկում էլ չի եղել:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հունան Պողոսյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո նկատում են մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու միտում, Վահան Կոստանյանն ասաց, որ անդամներից որևէ մեկը դուրս չի եկել:

Իսկ դժգոհություններ լինելու հետ կապված կուսակցության խոսնակը նշեց. «Առնվազն ես կուսակցականների շրջանակում դժգոհությունների մասին չեմ լսել»:

Դիտարկմանը, թե հենց կուսակցականներն էին օրեր առաջ Կապան տանող ճանապարհը փակել, Կոստանյանն ասաց, որ ոչ թե կուսակցականները, այլ կուսակցության անդամություն ներկայացրած անձինք, ովքեր դեռևս կուսակցական չեն: Հարցին, թե անդամությունից հրաժարված մարդիկ չկան, նա ասաց` ոչ:

Պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ այս նշանակմամբ պայմանավորված՝ ՔՊ-ին անդամագրվելու ցանկություն ունեցողների թիվը նվազել է, կուսակցության խոսնակն ասաց, որ չի կարծում, թե Հունան Պողոսյանի  նշանակումն այդ կոնտեքստում կարելի է քննարկել:

«Նա նշանակվել է մարզպետ և ոչ թե որևէ կուսակցական պարտականություն կատարող»,-ասաց նա և հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե հիսուն հոգի պատռել են իրենց անդամատոմսերը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса