Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Արմավիրում մարզպետի մեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ. խորհրդականն արձագանքում է՝ մարզպետն աշխատավայրում է եղել

0

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին Արմավիրի մարզպետի ծառայողական ավտոմեքենան նկատել են ընտրատեղամասերի մոտ: Ահազանգում են թեկնածուներից մեկի շտաբից, որոնք ներկայանալ դեռևս չցանկացան։

Ըստ նրանց` մեքենան իրենց համախոհները տեսել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի երկու տեղամասերի մոտ։

Արմավիրի մարզպետի խորհրդական  Նվեր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց լուրը՝ հայտարարելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։ «Այո, մարզպետն այսօր եկել է մարզպետարան, բաց, քանի որ նոր մարզպետ է նշանակված, եկել է զուտ փաստաթղթերի հետ ծանոթանալու, դե գիտեք, հսկայական ծավալներ են, ինքն էլ նոր է նշանակված, ուզում է շուտ ծանոթանա փաստաթղթերին։

Պաշտոնապես ասում եմ՝ մարզպետը տեղամասեր ինչո՞ւ պետք է գնա, ընտրողներից ոչ մեկին չի ճանաչում, նոր մարդ է։ Հնարավոր է՝ մարզպետի մեքենան տարել են լվացման կետ, կամ պարզապես անցել է տեղամասի կողքով, նկատել են, բայց մարզպետը եղել է մարզպետարանում》, ֊ ասաց նա։

Իսկ թե կիրակի օրն էլ է աշխատում հարցին, պատասխանեց՝ այո, և նշեց, որ նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկ՝  շաբաթ օրն էլ է աշխատանքի գնացել։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի նոր մարզպետ նշանակեց  Համբարձում Մաթևոսյանին։  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса