Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբ

0

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի և նրա ընտանիքի հանդեպ: Այս մասին ասված է Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբն ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին և հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում: Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին: Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ:

Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ,1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ և երբեք իրեն թույլ չի տա օրենքի որևէ խախտում:

Միաժամանակ պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել և խոսել փաստերով: Հավելենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ՀՀ Կենտրոնական ընտական հանձնաժողովի արձագանքը: Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը»: 

Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса