Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

«Բավարիայի» սև շրջանն ավարտվել է. Խամես Ռոդրիգես

0

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Վոլֆսբուրգի» նկատմամբ 3:1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

 

«Մրցաշրջանը երկար է, և անհաջող շրջաններն անխուսափելի են: Լինում են ինչպես անհաջող, այնպես էլ լավ խաղեր: Հիմա մեր սև շրջանն ավարտվել է: Մեզ լավ խաղեր են սպասվում:

 

Հույս ունեմ՝ «Վոլֆսբուրգի» նկատմամբ տոնած հաղթանակը կօգնի առաջիկա խաղերին ավելի մեծ ոգևորությամբ մասնակցել»,- Խամեսի խոսքը մեջբերել է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումից առաջ «Բավարիան» Բունդեսլիգայում 2 պարտություն է կրել և 1 ոչ-ոքի գրանցել: Այժմ մյունխենյան թիմն ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса