Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Եթե նոր Ընտրական օրենսգիրք լինի, կմասնակցենք ԱԺ ընտրություններին, եթե ոչ, չենք մասնակցի. Արամ Սարգսյան

0

Եթե Ազգային ժողովը հասցնի ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը, ապա Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի ընտրություններին: Այս մասին Tert.am -ին հայտնեց կուսակցության  նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

«Մտադիր ենք, այո, եթե լինեն այդ փոփոխությունները, եթե ընդունվեն բոլոր այդ առաջարկները, հաճույքով կմասնակցենք: Իսկ եթե մնա հին օրենքը, ապա ոչ միայն մենք, այլև շատ-շատերը պետք է բոյկոտեն այս ընտրությունները, քանի որ, ստացվում է, որ այսօր իշխանության եկած քաղաքական ուժը միայն ու միայն մեկ նպատակ ունի՝ արագ անցկացնել այդ ընտրությունները և վերցնել մենաշնորհը՝ քաղաքական, իսկ եթե փոփոխություններով գնան, ապա գոնե վերացված կլինի ռեյտինգային համակարգը և մի շարք այլ  անընդունելի դրույթներ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ վաղը հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հինգշաբթի օրը ԱԺ ուղարկված  Ընտրական օրենսգրքի քննարկման ու քվեարկության համար, ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քաղաքական վերլուծաբանների ու մամուլի կողմից չի բացառվում  նոր ԸՕ-ի ընդունումը տապալելու համար վաղը ԱԺ-ում քվորումի հնարավոր բացակայությունը:

Արամ Սարգսյանը նկատեց, որ մասնակցության որոշումից հետո հանդես են գալու այլընտրանքային ծրագրով:

«Այն, ինչ մենք ենք ասելու, ո՛չ այսօրվա իշխանությունն է ասում, ո՛չ մյուս քաղաքական ուժերը: Եվ խոսքը սոցիալական արդարության, սոցիալ-դեմոկրատական ծրագրերի մասին է: Այնպես որ, ձախակենտրոն և ազգայնական ուժերը, այսինքն՝ նրանք, ովքեր ազգային արժեհամակարգը համարում են հիմնարար, կարող են այսօր միավորված հանդես գալ»,-նկատեց նա:

Արամ Սարգսյանն առանց անուններ տալու նշեց, որ արդեն իսկ սկսվել ու վաղն էլ շարունակվելու են մի շարք քաղաքական ուժերի հետ դաշինքով հանդես գալու նպատակով քաղաքական խորհրդատվությունները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса