Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Վիետնամում եզակի սրճարան է գործում, որտեղ ձկները լողում են այցելուների ոտքերի տակ (լուսանկարներ, տեսանյութ)

0

Աշխարհի տարբեր քաղաքներում կարելի է սրճարաններ կամ ռեստորաններ գտնել, որտեղ այցելուները վայելում են իրենց ճաշը կենդանիների՝ կատուների, շների և նույնիսկ ոչխարների ընկերակցությամբ:

Oddity central-ն այս անգամ անդրադարձել է աշխարհի միակ սրճարանին, որտեղ մարդիկ սուրճ են ըմպում կենդանի դեկորատիվ ձկներով շրջապատված: Խոսքը Վիետնամի Հո Շի Մին քաղաքում գտնվող Amix Coffee սրճարանի մասին է, որտեղ ձկները լողում են հյուրերի ոտքերի տակ:

Սրճարանում հարյուրավոր, մեծ ու փոքր ձկներով լի երկու հարկ է գործում: Յուրաքանչյուր հարկ 20 քառ. մետր տարածք է զբաղեցնում, որտեղ ջրի մակարդակը հասնում է 25 սմ խորության:

Այստեղ ճաշելու համար հյուրերը ստիպված են հանել կոշիկները և մաքրել ոտքերը: Յուրատեսակ սրճարանի գաղափարը 23-ամյա երիտասարդին է պատկանում, ով ցանկացել է կենդանիներով սրճարանների հայեցակարգը նոր մակարդակի հասցնել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса